Մայիսի 11-ին եւ 12-ին Սարյան փողոցում երթեւեկը կսահմանափակվի

10.05.2018 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Երեւանի գինու օրեր»
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայիսի 11-ին եւ 12-ին «Երեւանի գինու օրեր» միջոցառման անցկացումով պայմանավորված՝ կսահմանափակվի Սարյան փողոցի երթեւեկությունը:

Մասնավորապես, մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00-ը, եւ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00-ը, Պուշկին-Սարյան եւ Թումանյան-Սարյան խաչմերուկների միջեւ ընկած հատվածում կսահմանափակվի ավտոտրանսպորտային երթեւեկությունը:

Նշենք, որ «Երեւանի գինու օրեր» միջոցառմանն այս տարի ներկայացված կլինեն ավելի քան 25 հայաստանյան եւ արցախյան գինի արտադրողներ, ինչպես նաեւ 30-ից ավելի ռեստորաններ:
Դիտում՝ 2025

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW