Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա հարձակման ժամանակ վիրավորված ոստիկանը մահացել է

03.05.2018 | 17:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է, որ բժիշկներին չի հաջողվել փրկել այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։


«Ավաղ, Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- հայտնել է Աշոտ Ահարոնյանը:

Մայիսի 3-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Պարզվել էր, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել էր բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել էր:

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել էր գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չէր հաջողվել:


Դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով՝ նա դիմադրություն էր ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել էր ոստիկանություն:

Ոստիկանությունն ավելի ուշ հաղորդել էր, որ զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:

Հայտարարությամբ հանդես էր եկել նաեւ էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը՝ նշելով, որ բանկի մյուս մասնաճյուղերն ապահով են եւ գործում են ըստ աշխատանքային գրաֆիկի:
Դիտում՝ 4628

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW