ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մանրամասներ է հրապարակել այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա կատարված զինված հարձակման վերաբերյալ: 03.05.2018 | 15:18 Կրակոցներ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի տարածքում «Մայիսի 3-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով՝ նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»,- հայտնել է Աշոտ Ահարոնյանը: Tweet Դիտում՝ 4084