Կրակոցներ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի տարածքում

03.05.2018 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան
Այսօր կրակոցներ են հնչել Երեւանի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գտնվող Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի տարածքում։

Ոստիկանությունում Banks.am-ին տեղեկացրել են, որ նման ահազանգ են ստացել, եւ օպերատիվ խմբերն այս պահին դեպքի վայրում են։

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում էլ մեզ հետ զրույցում նշել են, որ դեպքի կապակցությամբ առաջիկա մեկ ժամվա ընթացքում հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ:

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ կան նաեւ վիրավորներ:
Դիտում՝ 3449

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW