ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա զինված հարձակում կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստանը:«Իրավապահ մարմիններն այս պահին վերահսկում են իրավիճակը եւ իրականացնում են քննչական գործողություններ: Մյուս մասնաճյուղերն ապահով են եւ գործում են ըստ աշխատանքային գրաֆիկի: Հաջորդիվ տեղեկությունները կտրամադրենք ըստ սահմանված կարգի»,- ասված է բանկի հաղորդագրությունում: 03.05.2018 | 15:44 Մեկ զոհ, երկու վիրավոր. հարձակում Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի վրա Ոստիկանության տարածած հայտարարությունում ասված է. «Մայիսի 3-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացվել, որ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի՝ Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով՝ նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն»: Tweet Դիտում՝ 3978