Հայաստանի տնտեսական ներուժը ներկայացվել է չինական լրատվամիջոցներին

27.04.2018 | 14:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հրանտ Աբաջյան
Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանն այսօր Պեկինում հանդիպել է չինական առաջատար ԶԼՄ-ների հետ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ հարցազրույցները կազմակերպվել էին Չինաստանի առեւտրի եւ ծառայությունների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանն ընդառաջ։

ԶԼՄ-ների շարքում են եղել Xinhuanews գործակալությունը, China Daily-ն եւ Тa Kung Pao լրատվականը։

Հրանտ Աբաջյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրը, երկրի տնտեսական ներուժը, հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունների օրակարգը։


Թղթակիցներին հետաքրքրել են Հայաստանի արտահանման հնարավորությունները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտում ներդրողների համար բացվող հեռանկարները, ինչպես նաեւ առանձին ոլորտներում ներդրումային գրավչությունները՝ ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ այլն։

Անդրադարձ է եղել նաեւ զբոսաշրջության ոլորտին։ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, մուտքի արտոնագրի դյուրացումը Չինաստանի քաղաքացիների համար, ինչպես նաեւ հայտնել, որ Հայաստանին Չինաստանի կառավարության կողմից տրվել է «երաշխավորված զբոսաշրջային երկրի կարգավիճակ»։

Հայաստանը մայիսի 28-ին մասնակցելու է Չինաստանի առեւտրի եւ ծառայությունների միջազգային ցուցահանդեսին, որի շրջանակում տեղի կունենա «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով առանձին շնորհանդես։
Դիտում՝ 3175
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW