Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 17-ին Երեւանում ելույթ կունենա շվեդ հայտնի տնտեսագետ, Funky Business - Talent Makes The Capital Dance («Բիզնես ֆանկ ոճում. Տաղանդը պարացնում է կապիտալին») եւ Karaoke-capitalism («Կարաոկե-կապիտալիզմ») բեսթսելերների համահեղինակ Կյել Նորդստրյոմը (Kjell A. Nordstrem): Այցի նախօրեին Կյել Նորդստրյոմը բացառիկ հարցազրույց կտա Մեդիամաքս մեդիա-ընկերությանը, որը կհրապարակվի Banks.am կայքում:Երեւանում Կյել Նորդստրյոմի ելույթի կազմակերպիչ Skill.am առցանց հարթակը եւ Մեդիամաքսն առաջարկում են մասնակցել մրցույթի:Մրցույթի մասնակիցները պետք է հարց առաջարկեն Կյել Նորդստրյոմի համար: Skill.am-ի եւ Մեդիամաքսի համատեղ ժյուրիի ընտրած լավագույն հարցը կուղղվի շվեդ տնտեսագետին՝ նախատեսված հարցազրույցի ընթացքում, իսկ հարցի հեղինակը կստանա Կյել Նորդստրյոմի հետ հանդիպման բիզնես դասի հրավեր:Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է 2018թ. ապրիլի 9-16-ը ներառյալ Կյել Նորդստրյոմին ուղղված հարցն ուղարկել contest@mediamax.am հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով Skill.am:Մրցույթին կարող են մասնակցել 16-65 տարեկան ՀՀ քաղաքացիները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ հարց:Հարցերը հարկավոր է ուղարկել հայերեն: Հարցի հետ միասին մասնակիցը պետք է ուղարկի անձնագրի կամ ID-քարտի սքանավորված տարբերակը եւ հեռախոսահամարը:Հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 20-ին: Tweet Դիտում՝ 7450