Էռնեկյանը Հայաստան է բերել գործարար նոր մշակույթ, ասել է ընտրված նախագահը
06.04.2018 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /


Ապրիլի 5-ին Արմեն Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը շրջել են տնտեսության տարածքում, այցելել գինեգործարան։
Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ ընտրված նախագահը Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է Հայաստանի զարգացման հեռանկարները, տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի ներդրումը տնտեսության զարգացման գործում եւ նշել է, որ նա Հայաստան է բերել գործարար նոր մշակույթ, մտածելակերպ, աշխատաոճ ու մոտեցում»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: