ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

30.03.2018 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#GSP
Ապրիլի 22-ից, ԱՄՆ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, կվերագործարկվի Ընդհանրացված արտոնությունների համակարգի տրամադրումը (Generalised Scheme of Preferences/GSP) Հայաստանի համար։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

«Քանի որ GSP-ի վերագործարկումը հետադարձ ուժ ունի, ներմուծողները կարող են դիմել մինչեւ համակարգի վերագործարկումը (2018թ. հունվարի 1-ից ապրիլի 22-ը) վճարված տուրքերը հետ ստանալու համար։ Համապատասխան դիմումը պետք է ներկայացնել մինչեւ 2018թ. հոկտեմբերի 19-ը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW