Մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը կվերանայվեն

29.03.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարչապետ #Մարզպետարաններ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու անհրաժեշտություն կա։

«Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել են 2018թ. մարզպետարանների գործունեության պլանային իրատեսական ցուցանիշներ, որոնք, սակայն, ոչ ամբողջությամբ են իրացվել համապատասխան տարեկան ծրագրերում»,- ասել է վարչապետը։

Տարածքային կառավարման եւ զարգացման, ֆինանսների նախարարներին եւ մարզպետներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ մարզպետարանների տարեկան գործունեության ծրագրերը վերանայելու ուղղությամբ՝ հատկապես անդրադառնալով համայնքներում մեկ շնչին բաժին հասնող սեփական եկամուտների աճի ցուցանիշներին, համայնքային, բյուջետային միջոցների հավաքագրման, համայնքներում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները ծախսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ ցուցանիշներին։

Վարչապետը հանձնարարել է նաեւ օրենքով սահմանված կարգով անդրադառնալ կադրային փոփոխություններին այն ոլորտներում, մարմիններում, որտեղ արձանագրվել են բացթողումներ։
Դիտում՝ 1787
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW