Յանդեքսը Երեւանում «կչափի» խցանումները

27.03.2018 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յանդեքս #խցանում #տաքսի
Յանդեքսը սկսել է 10-բալանոց համակարգով գնահատել Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությունը:

Ծառայությունում նշել են, որ նավիգատորում եւ Յանդեքս․Քարտեզներում հայտնվել է լուսացույց, որը բալերով գնահատում է ընդհանուր ճանապարհային իրավիճակը: 0-3 բալ՝ ճանապարհներն ազատ են, 4-6 բալ՝ երթեւեկությունը ծանրաբեռնված է, 7-10 բալ՝ լուրջ խցանումներ են:

«Խցանումների վերաբերյալ տեղեկատվությունը թույլ կտա արագ գնահատել ճանապարհների իրավիճակը եւ պլանավորել ձեր ուղեւորությունը: Օրինակ՝ մարդիկ, նայելով լուսացույցին, կարող են որոշել՝ մի փոքր էլ մնալ աշխատավայրում, թե խցանումները շրջանցող ճանապարհներ որոնել: Նաեւ կարող են ստուգել, թե ինչպես է եղանակը կամ տոնական օրն անդրադարձել ճանապարհային իրավիճակի վրա:

Նախքան խցանումների բալային գնահատման համակարգի գործարկումը՝ Յանդեքսն ուսումնասիրել է, թե ինչպես է փոփոխվում իրավիճակը Երեւանի փողոցներում: Աշխատանքային օրերին քաղաքում խցանումները սկսում են կտրուկ աճել առավոտյան ժամը 7:00-ից: Ժամը 8:30-ին մոտ ճանապարհների ծանրաբեռնվածությունը հասնում է առավոտյան պիկին՝ 5-6 բալ: Այնուհետեւ փողոցներում երթեւեկությունը փոքր-ինչ թեթեւանում է, սակայն արդեն 12:30-ին մոտ խցանումները կրկին հասնում են առավոտյան պիկի մակարդակին: Կեսօրին ծանրաբեռնվածության նման աճը բնորոշ չէ քաղաքների մեծ մասին, որտեղ գործում է Յանդեքս.Խցանումներ ծառայությունը: Երեկոյան, երբ մարդիկ վերադառնում են աշխատանքից, իրավիճակը կտրուկ բարդանում է: Վարորդների համար ամենաբարդը 17:30-18:40-ն ընկած ժամանակահատվածն է, երբ խցանումները հասնում են 7-8 բալի: Երեւանում, ինչպես նաեւ քաղաքների մեծ մասում, երեկոյան պիկ ժամը տեւում է ավելի երկար եւ անցնում է ավելի լարված, քան առավոտյան»,- ասված է հաղորդագրությունում:


Խցանումների քանակի առումով աշխատանքային օրերը Երեւանում միմյանցից գրեթե չեն տարբերվում, իսկ հանգստյան օրերին առավոտյան եւ երեկոյան պիկ ժամեր չեն լինում: Սակայն շաբաթ օրերին՝ 11:30-19:00-ն ընկած ժամանակահատվածում, խցանումներն աճում են մինչեւ 4-5 բալ, ինչը շատ քիչ է զիջում աշխատանքային օրվա կեսօրին նկատվող ծանրաբեռնվածությանը: Կիրակի օրերին ճանապարհները 1-2 բալով համեմատաբար ավելի ազատ են, եւ Յանդեքս.Խցանումների լուսացույցը հազվադեպ է ցույց տալիս երեք բալից ավելի:

Յանդեքսը 2015-ին Հայաստանում գործարկել է Քարտեզներ եւ Նավիգատոր ծառայությունները: Մեկ տարի անց հայտնվեցին Երեւանի առաջին մանրամասն համայնապատկերները, եւ գործարկվեց Յանդեքս․Տաքսին, որը մայրաքաղաքից բացի, հասանելի է Վանաձոր, Գյումրի ու եւս տասնմեկ քաղաքներում: 2017-ին Յանդեքսը հայերեն թարգմանեց Յանդեքս․Քարտեզներ խմբագրի ինտերֆեյսը, ինչպես նաեւ բացեց Ծրագրավորման անվճար դպրոց Վանաձորում եւ Գյումրիում:
Դիտում՝ 2242
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW