Yandex.Taxi-ն հասանելի է Հայաստանի եւս հինգ քաղաքում

20.03.2018 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Yandex.Taxi #Մուշեղ Սահակյան
Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է Հայաստանի եւս հինգ քաղաքում` Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում եւ Արթիկում:

Այսուհետ այս քաղաքների բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են տաքսի պատվիրել բջջային հավելվածի կամ taxi.yandex.com կայքի միջոցով:

Yandex.Taxi-ն ավտոմատ կերպով որոշում է օգտատիրոջ գտնվելու վայրը եւ պատվերն առաջարկում այն վարորդին, որն ամենաարագը կմոտենա պատվիրատուին. հավելվածը հաշվի է առնում հեռավորությունը եւ ճանապարհային իրավիճակը: Տաքսու սպասման միջին ժամանակը 3-5 րոպե է, մեքենայի մոտեցմանը կարող եք հետեւել հավելվածում առկա քաղաքի քարտեզի միջոցով։

Հրազդանում, Ծաղկաձորում, Չարենցավանում, Սպիտակում եւ Արթիկում երթեւեկության նվազագույն արժեքը չի գերազանցում 200 դրամը։ Արժեքի մեջ ներառված է մեքենայի մոտեցման եւ ճանապարհի 2 կմ-ի արժեքը, այնուհետեւ, մեկ կիլոմետրը՝ առավելագույնը 100 դրամ: Ընկերությունում նշել են, որ, օրինակ, Սպիտակում 200 դրամով կարելի է Սուրեն Ավետիսյան փողոցից հասնել Ալեք Մանուկյան փողոց, իսկ Հրազդանում՝ քաղաքապետարանի շենքից մինչեւ Սպանդարյան 5 հասցե։

«Այն քաղաքներում, որտեղ գործում է մեր ծառայությունը, տաքսին դառնում է առօրյա կյանքի մի մասը: Այն աշխատավայր հասնելու, առեւտրի կամ հյուր գնալու էժան, արագ եւ հուսալի միջոց է: Պատվերն ավտոմատ կերպով փոխանցելով այն վարորդին, ով ամենաարագը կմոտենա պատվիրատուին, մենք կրճատում ենք մեքենայի մոտեցման եւ պարապ ընթացքի ժամանակը, իսկ վարորդի համար նոր պատվեր փնտրում ենք այն վայրում, ուր նա արդեն գնում է ուղեւորի հետ: Այս ամենը նվազեցնում է ուղեւորության ինքնարժեքը. վարորդները վաստակում են ավելի շատ, իսկ օգտատերերը վճարում են ավելի քիչ»,- ասել է Yandex.Taxi-ի միջազգային զարգացման տնօրեն Մուշեղ Սահակյանը:

«Yandex.Taxi-ն վարորդների հետ ուղղակիորեն չի աշխատում, այն համագործակցում է միայն տաքսոպարկերի եւ դիսպետչերական ծառայությունների հետ: Պատվերները բաշխելիս հավելվածը հաշվի է առնում վարորդի վարկանիշը, որը ձեւավորվում է օգտատերերի գնահատականների եւ կատարված ուղեւորությունների վիճակագրության հիման վրա»,- նշել են ծառայությունում:

Yandex.Taxi-ն գործարկվել է 2016թ. հուլիսին: Այսօր այն գործում է Երեւանում եւ երկրի մի քանի շրջաններում՝ Լոռու մարզում (Վանաձոր, Սպիտակ), Շիրակի մարզում (Գյումրի, Արթիկ), Կոտայքի մարզում (Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Չարենցավան), Արարատի մարզում (Արտաշատ, Վեդի, Մասիս) եւ Սյունիքի մարզում (Գորիս, Կապան)։

Yandex.Taxi անվճար հավելվածը հասանելի է iOS-ի եւ Android-ի համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով:
Դիտում՝ 9624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW