Երեւան, 19 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. առաջին կիսամյակի արդյունքներով “Յունիբանկ” ՓԲԸ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է 17.5 մլրդ դրամ ($51.3 մլն), նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցելով 2 անգամ: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդեցին բանկի մամլո ծառայությունում, “Յունիբանկն” ամրապնդել է իր առաջատար դիրքը շուկայի այս հատվածում եւ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շարքում”: “Ավանդների ծավալի աճը հիմնականում պայմանավորված է նոր ավանդային ծառայությունների ներդրմամբ եւ բնակչության կողմից բանկի հանդեպ վստահության ամրապնդմամբ”,- նշել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում: “Յունիբանկի” ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ընդհանուր ծավալի 45%-ը բաժին է ընկնում դրամային ավանդներին: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6381