ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը բարձր է գնահատել մարտի 19-ին Վաշինգտոնում կայացած Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի երկրորդ նիստի աշխատանքի արդյունավետությունը:«Չափազանց արդյունավետ քննարկումներ եղան։ Մենք բավարարված ենք կողմերի պատրաստակամությամբ՝ համատեղ աշխատելու երկու երկրների միջեւ առեւտուրը զարգացնելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում անդրադարձել ենք առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին։ Հայաստանի համար առանձնակի կարեւորեցինք ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը եւ այն քայլերը, որոնք կնպաստեն ներմուծման գործընթացների դյուրացմանը»,- ասել է փոխնախարարը: 21.03.2018 | 16:53 ԱՄՆ-ում քննարկվել են ՀՀ-ում բիզնեսով զբաղվելու մարտահրավերները Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հնարավորությունները։ «Խորհրդի նիստը կարեւոր հարթակ էր, որտեղ մենք ձեւակերպեցինք մեր հետագա քայլերը եւ անելիքները։ Այժմ, կարծում եմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու համար»,- ասել է նա:Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի հետ աշխատել Առեւտրի եւ ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում՝ ձգտելով մեծացնել Հայաստանի հետ երկկողմ առեւտրի եւ ներդրումների հնարավորությունները: «Մենք կշարունակենք գործակցել Հայաստանի հետ տնտեսության բարեփոխման եւ գործարար ու ներդրումային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հարցերում»,- նշել է փոխդեսպանը: Tweet Դիտում՝ 1762