Երեւան, 17 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այս տարվա առաջին կիսամյակում “UNIstream” դրամական փոխանցումների համակարգի շրջանառությունը կազմել է մոտ $266,2 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 1,7 անգամ ավելի է: Ինչպես այսօր հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին “Յունիբանի” մամլո ծառայությունում, ակնկալվում է, որ մինչեւ այս տարեվերջ համակարգի շրջանառությունը կկազմի $600 մլն: Հաճախորդների սպասարկման հարմարավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով “Յունիբանկը” մասնաճյուղերում սկսել է ներդնել միասնական ստանդարտներ` վերափոխելով ոչ միայն նրանց ոճային տեսքը, այլեւ աշախատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխման հիմնական նպատակը մասնաճյուղերի սպասարկման սրահի ֆունկցիոնալ բաժանումն է` ըստ դրանց նշանակության: Մասնավորապես, սրահները բաժանվելու են երեք մասի` “UNIstream” դրամական փոխանցումներ ստացողների սպասարկում` “մեկ պատուհանի” սկզբունքով, կորպորատիվ հաճախորդների սպասարկում եւ ֆիզիկական անձանց VIP սրահ, մանրածախ սպասարկում: Մասնաճյուղերի ձեւափոխման ծրագրի մեկնարկը սկսվել է բանկի “Ամիրյան” մասնաճյուղից: Նախատեսվում է, որ մոտ ապագայում բանկի բոլոր մասնաճյուղերը կունենան միանման արտաքին տեսք: Բոլոր աշխատանքները կատարվում են առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքների խափանման եւ հաճախորդներին անհանգստությունների պատճառման, հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին “Յունիբանկում”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6026