Տիգրան Դավթյանը նշանակվել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն
01.03.2018 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Բանկում նշել են, որ Տիգրան Դավթյանն ունի ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ բանկային եւ ֆինանսական ոլորտներում, զբաղեցրել է բազմաթիվ պատասխանատու պաշտոններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մասնավորապես, 2016-ից Տիգրան Դավթյանը զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, 2008-2016 թթ. աշխատել է Կոնվերս բանկում, 2009-2016 թթ.՝ եղել Կոնվերս բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը։
Տիգրան Դավթյանը hանդիսանում է բազմաթիվ գիտական եւ ուսումնական աշխատությունների հեղինակ եւ համահեղինակ: Ունի ԲՈՒՀ-երում դասավանդման ավելի քան 20 տարվա փորձ։ Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
«Ողջունում ենք Տիգրան Դավթյանին գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ուրախ ենք տեսնել նրան Ինեկոբանկի թիմի կազմում: Վստահ ենք` նա կգործադրի իր լավագույն ջանքերն Ինեկոբանկի դինամիկ զարգացումը շարունակելու եւ նախանշված նպատակներին հասնելու համար»,- ասել է Ինեկոբանկի Խորհրդի նախագահ Տիգրան Կարապետյանը՝ մեկնաբանելով նշանակումը:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: