Յուրի Գուսեւը կլքի ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահի պաշտոնը եւ կշարունակի աշխատանքային կարիերան Ռուսաստանում՝ գլխավորելով «Открытие» բանկի մոսկովյան բիզնեսը:Այս մասին փետրվարի 21-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ Վլադիմիր Վերխոշինսկին:Նշենք, որ փետրվարի 21-ին կայացած «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստում ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին ընտրվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ: 22.02.2018 | 12:11 ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2017 թվականը «ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նիստում մենք նաեւ որոշում ենք ընդունել մի տխուր, սակայն միաժամանակ կարեւոր իրադարձության մասին: Մենք շնորհակալություն ենք հայտնում աշխատանքի համար եւ հրաժեշտ տալիս Յուրի Գուսեւին, որը 9 տարի աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկում, որից 6 տարին գլխավորել է բանկը: Գլխամասային բանկին մշտապես ուրախացրել են ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքի արդյունքները, որը Խմբի «ամենահենակետային» բանկերից է:Սակայն մենք նաեւ լավ լուր ունենք. տեւական քննարկումներից հետո մենք որոշեցինք բանկի նպատակային թիմի կազմը, եւ Հայաստանի Կենտրոնական բանկի հաստատումից հետո ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Իվան Տելեգինը»,- ասել է Վլադիմիր Վերխոշինսկին:Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011-ից՝ ՎՏԲ Խմբում: 2016թ. նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ: Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահովելուն ուղղված հավակնոտ խնդիրներ:Իվան Տելեգին նոր պաշտոնը կստանձնի 2018թ. փետրվարի 24-ին:Յուրի Գուսեւը, իր հերթին, նշել է, որ Հայաստանում գտնվելու տարիներն իր համար լի են եղել ուրախ իրադարձություններով: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ բանկի գործունեության անկողմնակալ լուսաբանման համար: Tweet Դիտում՝ 13092