ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության Նախագահ Յուրի Գուսեւը հայտարարել է, որ բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունը, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017թ. ցուցանիշները:Այս մասին նա նշել է փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով բանկի 2017-ի ցուցանիշները: Ասուլիսին մասնակցել են նաեւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ Վլադիմիր Վերխոշինսկին եւ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ առեւտրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Իվան Տելեգինը:Յուրի Գուսեւի խոսքով՝ Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը հետեւյալ ցուցանիշներով՝- Միջազգային քարտերի (Visa եւ Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%,- Թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%- Բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:Ընդհանուր առմամբ, 2017թ. բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում բանկին 2017թ. հաջողվել է գրանցել հետեւյալ հիմնական ցուցանիշների աճ՝- Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով,- Ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%- ով,- Ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%- ով,- Շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի՝ մինչեւ 11,5%,- Շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի մասնաբաժնի՝ մինչեւ 10%,- Սպառողական վարկերի տրամադրման՝ 70%-ով:2017թ. գործարկվել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը բանկի առանցքային հաճախորդների՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների եւ այլն), առողջապահության եւ կրթության ոլորտների, ՏՏ ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների եւ կապի օպերատորների աշխատակիցների համար: Ծրագիրը թույլ է տվել բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաեւ շուկայից ներգրավել նոր հաճախորդների: 2017թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի է դարձել Բջջային բանկը, եւ այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, բանկին հաջողվել է դուրս բերել օրական գործարքների մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի՝ սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին: 2017թ. բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից, որի շրջանակում իրականացրել է ավելի քան 30 000 խորհրդատվություն եւ 7 500 վաճառք բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1 500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ է ստանում մոտ 82 000 հաճախորդ:«2017թ. ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրոդուկտների վաճառքից, ինչպես նաեւ մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, եւ վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային եւ քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թիմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները եւ շահույթը»,- ասել է Վլադիմիր Վերխոշինսկին:Նա հավելել է, որ 2018թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը եւ private affluent եւ mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը: Tweet Դիտում՝ 9554