Երեւան, 10 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” անցկացրեց առաջին մրցանակային խաղարկությունը “Յունիստրիմ-կուտակային” ավանդ ներդրած ավանդատուների միջեւ: Ինչպես այսօր հաղարդեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին “Յունիբանկի՚ մամլո ծառայությունում, հուլիսի 10-ին “Play City” ժամանցային կենտրոնում կայացած խաղարկության ընթացքում խաղարկվեցին 100 մրցանակներ: Գլխավոր մրցանակը 1 մլն դրամ մնացորդով Visa Gold պլաստիկ քարտն էր: “Յունիստրիմ-կուտակային” ավանդատուների միջեւ խաղարկություններն անց են կացվելու յուրաքանչյուր եռամսյակ, ընդ որում միեւնույն ավանդանտուն կարող է խաղարկություններին մասնակցել մի քանի անգամ` մինչեւ իր ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը: Առաջին խաղարկությանը մասնակցեցին միայն այն ավանդատուներն, որոնք ավանդային պայմագրեր էին կնքել մինչեւ ս.թ հուլիսի 1-ը: Մրցանակները հաղթողներին կհանձնվեն 7 օրվա ընթացքում բանկի ներկայացուցիչների կողմից: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 5687