Լրացավ ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության Banks.am ինտերնետային նախագծի առաջին տարին

10.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր լրացավ Հայաստանում առաջին եւ միակ բանկային վեբ-պորտալի` Banks.am-ի գործարկման առաջին տարին:

Այս մեկ տարվա ընթացքում ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալության կողմից մշակված Banks.am (Ֆինանսական Հայաստան) կայքն ապացուցեց իր պահանջված լինելը եւ կայացավ որպես ինքնուրույն բրենդ: 2006 թ. հոկտեմբերին, գործարկումից ընդամենը երեք ամիս անց, կայքն արժանցավ Էլեկտրոնային բովանդակության Համահայկական մրցույթի գլխավոր մրցանակին:

Եթե 2006 թ. աշնանը www.banks.am այցելոուների ամսեկան միջին թիվը կազմում էր մոտ 5 հազար, ապա այս տարվա հունիսին այդ ցուցանիշը հասավ 30 հազարի: Ընթացիք ամսվա սկզբից կայքն օրական ունենում է 1300-1500 այցելու:

Banks.am-ի այցելուների քանակի մեխանիկական աճը ինքնանպատակ չէ մեզ համար: Առավել կարեւորում ենք այն փաստը, որ կայքը կատարել է ՄԵԴԻՄԱՔՍ գործակալության կողմից դրված հիմնական խնդիրը: Այցելելով www.banks.am` Հայաստանի ցանկացած բնակիչ կստանա լիարժեք տեղեկատվություն շուկայում առկա բանկային եւ ֆինանսական ծառայությունների մասին: Կայքը հարմար գործիք է դարձել այն մարդկանց համար, ովքեր մասնագիտորեն զբաղվում են ֆինանսական եւ բանկային գործունեությամբ: Բանկային եւ տնտեսաական նորությունները, որոնք օպերատիվ կերպով տեղադրվում են կայքում, www.banks.am-ը դարձրել են շատ բանկիրների սիրված կայքը”,- ասաց ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Banks.am թիմը շարունակում է մասնակցել Հայաստանի բանկային ոլորտի ներկայացուցիչների միջեւ քաղաքակիրթ երկխոսության զարգացման գործընթացին: Մի քանի ամիս առաջ կայքում բացվեց ՙԲանավեճային ակումբ՚ նոր բաժինը, որտեղ Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչները քննարկում են արդիական հարցերը:

“Հետաքրքրությունը Banks.am նախագծի հանդեպ կայքի զարգացման եւ հարստացման ամենալավ խթանն է հանդիսանում: Մինչեւ տարեվերջ մենք մի քանի նորույթներ կառաջարկենք մեր այցելուներին, որոնք եւս կնպաստեն Հայաստանում բանկային ծառայությունների գրավչության բարձրացմանը”,- նշեց Արա Թադեւոսյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW