Միջազգային կոնսորցիումը կզբաղվի ՀՀ գյուղապահովագրության ծրագրով

07.02.2018 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#KfW #Կարեն Կարապետյան
Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը կպատրաստի MF Strategy, MicroInsurance Centre and AgroConsulting եւ Swiss Re and Agroinsurance International կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ Կենտրոնական բանկի հետ համատեղ:

Կառավարությունում նշել են, որ կոնսորցիումն ընտրվել է Գերմանական զարգացման բանկի (KfW) հայտարարած խորհրդատուի մրցույթի արդյունքում:

Այսօր վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու Գերմանիայի հետ գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում եւս:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարեւոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է:

Կառավարության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, եւ Բեռլինը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար:

KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը եւ նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու եւ երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում:

Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է €5 մլն դրամաշնորհ եւ նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:  
Դիտում՝ 2545

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW