Հանձնարարվել է դավոսյան պայմանավորվածությունները կյանքի կոչել

01.02.2018 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դավոս #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է միջոցառումներ ձեռնարկել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու համար։

«Համաժողովի շրջանակում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների եւ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ։ Դրանց արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ եւ նախանշվել համագործակցության ուղղություններ»,- ասել է վարչապետը։


Կառավարության աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեններին հանձնարարել է 7-օրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվություն եւ ընդհանուր տեղեկատվություն փոխանցել շահագրգիռ մարմիններին։

Որոշ նախարարների էլ հանձարարվել է միջոցներ ձեռնարկել՝ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կոնկրետ ժամկետներում կատարման եւ համագործակցության ուղղությունների զարգացման, ըստ այդ ուղղությունների տնտեսական ծրագրերի մշակման եւ ներկայացման նպատակով։
Դիտում՝ 1604

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW