ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հունվարի 25-ին շարունակել է երկկողմ հանդիպումները միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների եւ քաղաքական գործիչների հետ: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը նույն օրը երեկոյան վերադարձել է Երեւան:Ստորեւ ներկայացնում ենք այդ հանդիպումների մանրամասները: ԱԶԲ նախագահը կայցելի ԵրեւանԱսիական զարգացման բանկի նախագահ Թեքհիկո Նակաոյի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն ԱԶԲ նախագահը նշել է, որ իրենց կողմից Հայաստանում իրականացվող աշխատանքների հաջող ընթացքը թույլ է տալիս խոսել ավելի մեծ ծավալով ծրագրերի իրագործման մասին, որոնք նոր ոլորտներ կընդգրկեն: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱԶԲ նախագահը Հայաստան կայցելի այցը 2018թ. առաջին կիսամյակում: ՀՀ-ն ու ՌԴ-ն «ճիշտ ուղու վրա են»ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ նախորդ տարի աճ է գրանցվել ինչպես առեւտրաշրջանառության, այնպես էլ ներմուծման եւ արտահանման ցուցանիշներում:«Այս թվերը վկայում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- ասել է Կարեն Կարապետյանը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Անդրադարձ է կատարվել հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտուն եւ այնտեղ ռուսական բիզնեսի եւ կապիտալի ակտիվ ներգրավման հնարավորություններին: Կարեն Կարապետյանը եւ Արկադի Դվորկովիչը խոսել են նաեւ գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության մասին: ՀՀ վարչապետը, մասնավորապես, ներկայացրել է անասնաբուծության բնագավառում Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել ռուս գործընկերների համար: ԱՄԷ-ն Հայաստանը դիտարկում է որպես հետաքրքիր շուկաԱրաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի ներդրումների եւ զարգացման ընկերության (Sharjah Investment and development authority) ղեկավար Բոդուր ալ Քասիմին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը դիտարկում են որպես հետաքրքիր շուկա եւ նաեւ լավ հարթակ դեպի այլ խոշոր շուկաներ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Բոդուր ալ Քասիմիին՝ նրա ընտանիքի կողմից մի քանի տարի առաջ Հաղարծնի վանական համալիրում հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Բոդուր ալ Քասիմին էլ ընդգծել է, որ տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ եւ ուրախ է, որ իր ընկերությունը մասնակցել է Հայաստանի ամենագեղեցիկ վանքերից մեկի վերանորոգման աշխատանքներին:Կանադական AECON-ն կդիտարկի ՀՀ-ում հնարավոր ներդրումները Կանադական AECON ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Բեքի հետ հանդիպմանը Կարեն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները եւ ծրագրերը, որոնք կարող են հետաքրքիր լինել ընկերության համար: Ջոն Բեքը նշել է, որ Հայաստանը՝ որպես զարգացող ու մեծ ներուժ ունեցող երկիր, շատ հետաքրքիր է կանադական ընկերության համար եւ իրենք կդիտարկեն բոլոր հնարավոր ծրագրերը եւ իրենց մասնակցությունն այդ ծրագրերի մեջ: Tweet Դիտում՝ 2963