Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018-ին, իսկ աշխատանքները սկսվելու են մարտի վերջին:Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը:Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաեւ այլ աշխատանքների իրականացում: ԱԻ եւ գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, եւ այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:Վարչապետը հանձնարարել է ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաեւ սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա: Tweet Դիտում՝ 2748