Լիբանանը մտադիր է «սերտորեն աշխատել» հայկական բիզնեսի հետ
25.01.2018 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն



Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը եւ Լիբանանն ավանդաբար ամուր ու բարեկամական հարաբերություններ են ունեցել, եւ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առեւտրային ռեժիմ ու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:
Սաադ Հարիրին էլ նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ եւ պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:
Կարեն Կարապետյանն ընդունել է Սաադ Հարիրիի՝ Լիբանան այցելելու հրավերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: