WEF. ՀՀ-ն համընդգրկուն զարգացմամբ 45-րդն է զարգացող երկրների շարքում
24.01.2018 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://webfoundation.org

Այս մասին է վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum, WEF) The Inclusive Development Index 2018 զեկույցը:
Վարկանիշում Հայաստանի անմիջական հարեւաններն են Գվատեմալան (44-րդ) եւ Հոնդուրասը (46-րդ):
Համընդգրկուն զարգացման ցուցիչը, որը WEF-ը մշակել է որպես ՀՆԱ-ին այլընտրանք, ներկայացնում է երկրների տնտեսական առաջընթացն ավելի լայն չափորոշիչներով, որոնք, բացի ՀՆԱ ցուցանիշից, ընդգրկում են տվյալ երկրում բնակիչների կյանքի որակը, բնական եւ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը, սերունդների միջեւ հավասարությունն ու այլ ասպեկտներ:
WEF 2018թ. վարկանիշում, ընդհանուր առմամբ, ներկայացված է 103 երկիր՝ 74 զարգացող եւ 29 զարգացած:
Տնտեսության համընդգրկուն զարգացման ցուցիչով առաջատարը Նորվեգիան է: Նրան հաջորդում են Իսլանդիան, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան եւ Դանիան:
Զարգացող երկրների շարքում վատագույն ցուցիչը Հունաստանինն է:
Զարգացող երկրների շարքում առաջատարը, ըստ այս ցուցիչի, Լիտվան է: Առաջին հնգյակում են նաեւ Հունգարիան, Ադրբեջանը, Լատվիան եւ Լեհաստանը:
Ղազախստանը զարգացող երկրների ցանկում 15-րդն է, Թուրքիան՝ 16-րդը, Ռուսաստանը՝ 19-րդը, Իրանը՝ 27-րդը, Վրաստանը՝ 32-րդը, Ուկրաինան՝ 49-րդը, իսկ Ղրղըզստանը՝ 51-րդը:
Վարկանիշի ամենավերջին տեղում Մոզամբիկն է:
Վերջին լուրեր
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
27.03.2025 | 12:19 Նորություններ
Օվերչուկ. Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: