Վարչապետը Դավոսում հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարների հետ
23.01.2018 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն





Խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ հանդիպման վարչապետը քննարկել է համագործակցության հեռանկարները:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին:
«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են McKinsey եւ Bain & Company ընկերությունները: Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում:
Վարչապետի մյուս հանդիպումը կայացել է «ՎԵՈՆ» (VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շառլիեի եւ արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում եւ կավելացնի ներդրումների ծավալը:
ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017թ. արդյունքներով, եւ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու:
«Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, եւ կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտարերկրյա ներդրողների համար»,- նշել է Ժան Իվ Շառլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: