Գինեգործների հետ քննարկվել են 2018-ի ծրագրերը

17.01.2018 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#գինի #գինեգործություն #Զարուհի Մուրադյան
Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամն այսօր հանդիպում է ունեցել գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է, որ հիմնադրամը բաց է բոլոր արտադրողների համար եւ պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-ին իրականացված ծրագրերն ու 2018-ի գործողությունների պլանի նախագիծը:


Անդրադարձ է կատարվել 2018թ. փետրվարի 5-9-ը Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո» 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության մանրամասներին, քննարկվել են միասնական հայկական տաղավարի կառուցապատման, ընկերությունների տեղաբաշխման, գինիների բեռնափոխադրման հարցերը եւ այլն:

Զարուհի Մուրադյանը նշել է, որ 2018-ին հիմնադրամի թիրախում լինելու է խաղողագործությունը, երկրում այս ուղղությամբ գիտական ներուժի բարելավումը, քանի որ հենց վերոնշյալ խնդիրների կարգավորումն է, որ կարող է բերել գինու որակի բարելավմանը, ոլորտի արդյունավետ կառավարմանն ու  վերահսկողությանը:

Գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներն ընդգծել են, որ ոլորտին ցուցաբերվող աննախադեպ աջակցությունը մոտ ապագայում կտան իր  դրական արդյունքները:
Դիտում՝ 2640
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW