“Նորվիկը” նախատեսում է համալրել իր կանոնադրական կապիտալը 700 մլն դրամով

04.07.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 հուլիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Մոտ ապագայում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը նախատեսվում է համալրել 700 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Նորվիկում”, ներկայումս կազմակերպության կանոնադրական կապիտալը կազմում է 614 մլն դրամ:

Մեկ տարի առաջ, 2006 թ. հուլիսի 4-ին, Կենտրոնական Բանկը արտոնագիր տրամադրեց “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությանը:

2007 թ. առաջին եռամսյակում կազմակերպության ընդհանուր ակտիվները կազմել են շուրջ 26 մլն դոլար, որոնց 98 %` վարկային ներդրումներ են: “Նորվիկի” հաճախորդների թիվը 2007 թ. առաջին եռամսյակում կազմել է 11.000:

“Նորվիկում” հայտնեցին, որ կազմակերպության զարգացման ծրագրերով առաջիկայում նախատեսվում է ընդլայնել գործունեությունը` ստանալով բանկային գործունեության արտոնագիր:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ “Նորվիկը” հանդիսանում է լատվիա-իսլանդական LATEKO BANKA-ի դուստր ձեռնարկությունը:

Նախորդ տարվա հոկտեմբերին LATEKO BANKA ԲԸ նախագահ Անդրեյ Սվիրչենկովն ասել էր, որ “Նորվիկը” նախատեսում է յուրաքանչյուր տարի իր վարկային պորտֆելը ավելացնել $20 միլիոնով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW