Բագրատաշենի կամուրջը կկառուցի իրանական ընկերությունը
15.01.2018 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն



Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, այսօր տեղի է ունեցել եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման եւ շինարարության պայմանագրի ստորագրումը։
«Այս մրցույթի հաղթանակն առաջին քայլը համարենք եւ հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում եւս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ariana Tunnel Dam Co. ընկերության ներկայացուցիչները նախարարին վստահեցրել են, որ կաշխատեն լավագույն որակով:
Կամրջի նախագծային եւ շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում եւ շինարարություն» միջազգային մրցույթը։
Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են եւ անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական Ariana Tunnel Dam Co. (Iran) ընկերությունը՝ €7,4 մլն (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: