Բագրատաշենի մաքսակետի կամուրջը շահագործման կհանձնվի 2018-ին
15.09.2016 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://www.mtc.am/

Հայաստան-Վրաստան պետական սահմանի «Բագրատաշեն-Սադախլո» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը 2018-ին շահագործման կհանձնվի:
Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից` այս մասին այսօր ասել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը` կամուրջի կառուցման մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունների հետ հանդիպման ժամանակ:
«Հաղթող ընկերության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել մինչեւ դեկտեմբերի 28-ը: Կամրջի նախագծման աշխատանքներն իրականացվելու են 2017-ի հունվար-մարտ ամիսներին, որից հետո կմեկնարկի բուն շինարարությունը` ավարտվելով 2018-ին»,- նշել է նա:
Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի սահմանային անցակետի առկա ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։
Այն ունենալու է չորս երթեւեկելի գոտի: Ակնկալվում է, որ այն կդյուրացնի երկրների բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների սպասարկման որակը` ապահովելով ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ:
Կամրջի կառուցման, նախագծման եւ շինարարության արժեքը մոտ €9 մլն է (շուրջ $10 մլն), որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:
Նախարարությունում տեղեկացրել են, որ «Բարեկամության» կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունները։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: