ԿԲ-ն արծաթե նոր հուշադրամ է թողարկել

08.01.2018 | 16:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Հովհաննես Զարդարյան-100» 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը:

Ինչպես նշել են ԿԲ-ում, արծաթե հուշադրամը 925 հարգի է, կշռում է 28,28 գրամ, հատվել է 500 հատ:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հովհաննես Զարդարյանի դիմանկարը եւ նրա «Ձգտում» կտավից դրվագ:

Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Դիտում՝ 2419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW