Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը

08.01.2018 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#աջ ղեկ #մեքենա
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել աջ ղեկով մեքենաներին վերաբերող որոշումների լրամշակված նախագծերը:


«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել իրենց մեքենաները:

Իսկ 2018թ ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ու գրանցումը»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունում ընդգծել են, որ «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների առաջարկները դեռեւս 2017թ. դեկտեմբերի 28-ին քննարկվել են նախագծերը մշակող  միջգերատեսչական հանձնաժողովի նիստում: Նախագծերի լրամշակված տարբերակները ներկայացվել են շահագրգիռ գերատեսչությունների քննարկմանը։
Դիտում՝ 9817

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW