Երեւան, 28 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունն այսօր ազդարարեց իր մուտքը բջջային կոմունիկացիների (կոնտենտի) հայկական շուկա: Այսուհետեւ “ԱրմենՏել” եւ “ՎիվաՍել” բջջային օպերատորների բաժանորդներին մատչելի են ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության “Ակումբ” եւ “Կինո” SMS-ծառայությունները, որոնք մատուցվում են Mobbis ընկերության տեխնիկական աջակցությամբ: Իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով club բառը` բաժանորդը կստանա պատասխան SMS-հաղորդագրություն, որը կներկայացնի Երեւանի ակումբների եւ ժամանցի վայրերի տվյալ օրվա ծրագրերը: Իր բջջային հեռախոսից 1500 կարճ համարին ուղարկելով kino բառը` բաժանորդը կստանա պատասխան SMS-հաղորդագրություն, որը կներկայացնի Երեւանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերն ու դրանց սեանսների տվյալ օրվա ժամերը: Ծառայություններից յուրաքանչյուրի արժեքն է 150 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը): Թեստային կարգով գործում է www.1500.am կայքը, որտեղ կարելի ստանալ ավելի մանրամասն տեղեկատվություն առաջարկվող ծառայությունների մասին: “”Ակումբ” եւ “Կինո” ծառայությունները առաջինն են, սակայն դա մեր միակ անելիքը չէ բջջային կոնտենտի հայկական շուկայում: Շուտով մենք կներկայացնենք երկու նոր ոչ ժամանցային ծառայություններ, որոնք նորություն կլինեն շուկայում: Բջջային կոնտենտի ոլորտում ծառայությունների մատոցումը շուկայի տարբեր հատվածներում (ավանդական ԶԼՄ-ներ, ինտերնետ, բջջային ցանցեր) ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի լրատվական ներկայության ընդլայնմանն ուղղված քաղաքականության մի մասն է”,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7045