2017թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 7,3% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-հոկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 7%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,3%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 3,9%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 0,3%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 14,4%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 14,2%-ով:Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,9%-ով: 2017թ. հունվար-նոյեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,6%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-նոյեմբերին ավելացել է 26,4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 23,5%-ով` գերազանցելով $2 մլրդ-ը, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար, իսկ ներմուծման ծավալն ավելացել է 28%-ով: Tweet Դիտում՝ 3446