ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ տոնական եւ նախատոնական օրերին առեւտրային բանկերը, մաքսատներն ու սննդի անվտանգության պետական ծառայության որոշ ստորաբաժանումներ, ըստ անհրաժեշտության, կաշխատեն արտաժամյա:«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված եւ ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առեւտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: 30.11.2017 | 12:16 Տոնական օրերին բանկերն ու մաքսատները հերթապահություն կսահմանեն Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ նախկինում նման պրակտիկա եղել է բանկային համակարգում: Նա նշել է, որ կխոսի բանկերի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի վերջինների արտաժամյա աշխատանքը:Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ առաջարկել ԿԲ նախագահին բոլոր մաքսատներում եւ առեւտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչեւ հունվարի 7-ը՝ շաբաթ, կիրակի եւ տոնական օրերին, սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։ Tweet Դիտում՝ 3590