Տոնական օրերին բանկերն ու մաքսատները հերթապահություն կսահմանեն

30.11.2017 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է տոնական եւ նախատոնական օրերին մաքսային ծառայության եւ առեւտրային բանկերի աշխատանքային ավելի ճկուն գրաֆիկի սահմանման անհրաժեշտությանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձիք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը:

Վարչապետն անհրաժեշտ է համարել ապահովել տոնական եւ նախատոնական օրերին արտահանմամբ եւ ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումները ժամանակին, առանց ընդհատումների եւ պատշաճ մակարդակով կազմակերպումը։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել եւ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է դեկտեմբերի 2-ից մինչեւ հունվարի տոնական օրերի ավարտը՝ շաբաթ, կիրակի եւ տոնական օրերին, բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ առեւտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկով:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ճկուն աշխատանքային գրաֆիկը, մասնավորապես, վերաբերում է այն բանկերին, որոնք մասնաճյուղեր ունեն մաքսային կետերում:
Դիտում՝ 4866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW