Շվեյցարական ընկերությունը Վայոց ձորում գինու արտադրություն կհիմնի

30.11.2017 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Ջեյքբ Շուլեր #Schuler St. Jakobs Kellerei
Շվեյցարական Schuler St. Jakobs Kellerei գինու տունը նախատեսում է Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում գործունեություն ծավալել:

Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Երեւանում կայացած հանդիպմանն ասել է ընկերության ներկայացուցիչ Ջեյքբ Շուլերին:

«ՀՀ կառավարությունը կարեւորում է, որպեսզի յուրաքանչյուր ներդրող մեր երկրում իրեն լավ զգա: Մենք պատրաստ ենք կանգնել Ձեր կողքին եւ աջակցել Հայաստանում Ձեր բիզնեսի զարգացմանը»,- ասել է վարչապետը:

Ջեյքբ Շուլերը նշել է, որ Հայաստանում ստեղծված է բավական նպաստավոր միջավայր՝ բիզնես գործունեություն ծավալելու համար:


Շվեյցարացի գործարարի խոսքով՝ իր ներկայացրած ընկերությունը շահագրգռված է ներդրումային ծրագրեր իրականացնել «գինեգործության հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում եւ նպաստել ոլորտի հետագա զարգացմանը»:

Կառավարությունում նշել են, որ Շուլեր ընտանիքը գինեգործությամբ է զբաղվում ավելի քան 300 տարի: Schuler St Jakobs Kellerei-ը պատկանում է գինեգործական ձեռնարկությունների թվին, որոնք ունեն սեփական գինու արտադրություն եւ վաճառքի ցանցեր: Ընկերությունն ունի 12 գինու խանութ, երկու գինեգործական տարածք Շվեյցարիայում եւ առաջարկում է ավելի քան 250 բացառիկ գինի՝ ամբողջ աշխարհից եւ արդեն Հայաստանից:
Դիտում՝ 4681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW