Ռուսաստանում Կորեայի դեսպանության ներկայացուցիչները Հայաստանում ծանոթանում են ներդրումային հնարավորություններին, ուսումնասիրում երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ հարավկորեական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ պայմանները։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նշել են, որ նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն այս հարցերը քննարկել է Ռուսաստանում Կորեայի դեսպանության նախարար-խորհրդական Լի Վոն Ջեի եւ դեսպանության երրորդ քարտուղար Շին Սինգ Հվանի հետ հանդիպմանը։Կորեական կողմին, մասնավորապես, հետաքրքրել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին։Որպես երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտներ առանձնացվել են դեղագործությունը, տեքստիլի, կենցաղային տեխնիկայի արտադրությունը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները։Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել միմյանց եւ աշխատել հայ-կորեական գործարար համաժողովների կազմակերպման ուղղությամբ։ Tweet Դիտում՝ 1421