Այսօր մեկնարկել է Evocabank-ի տուրը դեպի Դուբայ:Բանկում նշել են, որ նոյեմբերի 1-ին կայացած վիճակահանության արդյունքում շահած 75 մասնակիցներն իրենց ուղեկիցների հետ հատուկ չվերթով մեկնել են Դուբայ՝ 3-օրյա տուրի: Տուրի մասնակիցները (150 անձ) կնան 5-աստղանի The Westin Dubai, Al Habtoor City հյուրանոցում, կմասնակցեն Dubai City Tour-ի, կայցելեն ճաշի աշխարհի լավագույն հյուրանոցներից համարվող՝ Burj Al Arab եւ Atlantis the Palm, կայցելեն Miracle Garden, կբարձրանան աշխարհի ամենաբարձր շենքի՝ Burj Khalifa-ի գագաթը՝ At The Top, կմասնակցեն նավով կրուիզի Dubai Marina-ում, կընթրեն նավի վրա:Վիճակահանության հաղթողները կմասնակցեն նաեւ Ջենիֆեր Լոպեսի՝ Դուբայում կայանալիք համերգին՝ VIP տոմսերով:Նոյեմբերի 18-ին տուրի մասնակիցները հատուկ չվերթով կվերադառնան Երեւան: Tweet Դիտում՝ 2750