Հայէկոնոմբանկը գործարկել է սպառողական նոր՝ «Արեւային» վարկատեսակը: Ինչպես տեղեկացրել են բանկում, «Արեւային» վարկերը տրամադրվում են տարեկան 9%-ով, 60 ամիս մարման ժամկետով, առանց կանխավճարի եւ առնվազն 1 անձի երաշխավորությամբ:«Այս վարկատեսակը հնարավորություն կտա կրճատելու մեր հաճախորդների գազի եւ էլեկտրաէներգիայի ամսական ծախսերը ընդհուպ մինչեւ 95%: Վարկի շնորհիվ հաճախորդը կարող է ձեռք բերել արեւային ջրատաքացուցիչ եւ արեւային էլեկտրակայան (ֆոտովոլտային կայան)»,- նշել են Հայէկոնոմբանկի վարկային պրոդուկտների զարգացման եւ վաճառքի բաժնում՝ ներկայացնելով յուրաքանչյուր ապրանքատեսակի առանձնահատկությունները.Արեւային ջրատաքացուցիչը՝- Արդյունավետ է՝ ջուրը տաքացնում է մինչեւ եռման աստիճան, - Դիմացկուն է՝ չի վնասվում անգամ 3 սմ-ոց կարկտի ուղիղ հարվածից,- Պարզ է եւ չի պահանջում հատուկ սպասարկում,- Անվտանգ է՝ զերծ է գազի ջրատաքացուցիչներին բնորոշ վտանգներից, օրինակ՝ գազի արտահոսքից,- Երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 20 տարի:Արեւային (ֆոտովոլտային) էլեկտրակայանը՝- Չի պահանջում տան ցանցի փոփոխություններ, միայն տեղադրվում է լրացուցիչ հաշվիչ,- Զբաղեցնելով 6-7 քմ տարածք՝ ապահովում է 1 կՎտ հզորություն,- Երկարակյաց է՝ ծառայում է ավելի քան 25 տարի:«Այս վարկատեսակը հնարավորություն է տալիս ռեսուրսների կրճատմանը զուգընթաց` բարձրացնել մարդու կյանքի որակը: Մասնավորապես, սարքերն ապահովում են էներգետիկ անկախություն եւ էներգակիրների թանկացման ռիսկի կրճատում,էկոլոգիապես մաքուր են եւ անվնաս մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի համար, հասանելի են եւ ունեն հետգնման կարճ ժամանակահատված»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 3496