ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Նուռ Էքսպո» ընկերության կազմակերպած «ՀՀ բանկեր, ներդրումային եւ վարկային կազմակերպություններ» ցուցահանդեսին: Երկօրյա ցուցահանդեսը մեկնարկել է այսօր Երեւանի քաղաքապետարանի Պատմության թանգարանի տարածքում:ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցահանդեսում ներկայացրել է բանկային ծառայությունների ու պրոդուկտների ամբողջական շարք: Բանկի ներկայացուցիչները ցուցահանդեսի հյուրերին ներկայացրել են ֆիզիկական անձանց տրամադրվող ծառայությունների ամբողջ սպեկտրը: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկի վերջին պրոդուկտներից մեկին՝ «Գործի մարդիկ» արտոնյալ սպասարկման համալիր ծրագրին, որը մշակված է պետական ծառայողների, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, պետական ուժային կառույցների, նախարարությունների, առողջապահության եւ կրթության ոլորտների աշխատակիցների համար: Դառնալով ծրագրի մասնակից՝ հաճախորդները ստանում են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արտոնյալ պայմաններով:«Ներկայացվել է նաեւ «Բջջային բանկ» նոր պրոդուկտը, որը դարձել է պահանջված հաճախորդների շրջանում՝ շնորհիվ զարգացած հնարավորությունների, որոնք բավարարում են ժամանակակից հաճախորդների պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:Ցուցահանդեսին մասնակցել են Հայաստանի առաջատար բանկային եւ ֆինանսական կազմակերպությունները, ցուցադրվել են բանկային ոլորտի ձեռքբերումները, բանկային նոր պրոդուկտներ եւ ծառայություններ: Tweet Դիտում՝ 8871