Անելիք Բանկը ոսկու գրավադրմամբ վարկերի նոր ակցիա է գործարկել:Բանկում նշել են, որ գործարկված ակցիայի շրջանակում մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ՝ բանկի հաճախորդները, կախված ժամկետից, կարող են ստանալ ոսկու գրավով ապահովված քարտային վարկեր՝ տարեկան 8% եւ 9,5% տոկոսադրույքով, եւ դրամով վարկեր՝ 11% եւ 12,5% տարեկան տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն գումարը 30 մլն դրամ է, առավելագույն ժամկետը՝ 6 ամիս:«Անելիք Բանկի կողմից մշտապես նորացվում եւ թարմացվում են մատուցվող ծառայությունները կամ դրանց պայմանները հարմարեցվում են մեր հաճախորդների պահանջմունքներին։ Սա նոր պրոդուկտ չէ մեր բանկի ծառայությունների ցանկում, այլ նոր շահավետ ակցիա է, որի շնորհիվ տվյալ վարկերը հասանելի կլինեն առավելագույն թվով հաճախորդների»,- նշել է Անելիք Բանկի Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը: Tweet Դիտում՝ 3980