Տնտեսական ակտիվության տեմպը շարունակում է դանդաղել

21.10.2017 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն #ԱՎԾ
2017թ. հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,1% տնտեսական ակտիվություն:

Համեմատության համար նշենք, որ հունվար-օգոստոսին նույն ցուցանիշը կազմել էր 5,5%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 11,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել է 9,9%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 6,4%-ով:

Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,5%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12,8%-ով:

Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,8%-ով: 2017թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,4%-ի չափով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-սեպտեմբերին ավելացել է 21,7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 19,1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 23,2%-ով:

Դիտում՝ 3481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW