Ամերիաբանկը, որը հանդես է եկել Հայաստանի ArCa եւ Ռուսաստանի Mir վճարային համակարգերի ինտեգրման գործընթացում որպես փոխհաշվարկային բանկ, առաջարկում է «ArCa Mir վճարային քարտի մրցունակ պայմաններ»: Ամերիաբանկում առանձնացրել են ArCa Mir վճարային քարտերի առավելությունները ֆինանսական շուկայում՝- Քարտի սպասարկման ցածր վճար,- Անվճար կանխիկացում Ամերիաբանկի բանկոմատներում,- Ամերիաբանկում, ինչպես նաեւ Ամերիաբանկի բանկոմատներով քարտին, գումարի անվճար մուտքագրում,- 10 000 դրամից բարձր գումարով գործարքների դեպքում՝ կարճ հաղորդագրության անվճար ուղարկում: Քարտը հնարավոր է պատվիրել նաեւ առցանց՝ Ամերիաբանկի կայքից: ArCa Mir վճարային քարտը, որը սպասարկվում է Հայաստանում եւ Ռուսաստանում, հնարավորություն է ընձեռում գումարներ կանխիկացնել եւ մուտքագրել քարտին նաեւ այն բոլոր երկրներում, որտեղ սպասարկվում են Mir վճարային համակարգի քարտերը: Tweet Դիտում՝ 3151