Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է Կոնվերս Բանկում կատարված ավազակային հարձակումը:Աշոտ Ահարոնյանը գրում է. «Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով Կոնվերս Բանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազ. դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, 1988թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987թ. ծնված Արսեն Գրիգորյանը եւ 1983թ. ծնված Մարատ Գալստյանը:Աշտարակի բնակիչ, 1988թ. ծնված Պյոտր Ցիգանկովն ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը եւ օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:Քննվող գործի շրջանակում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաեւ Երեւանի բնակիչ, 1979թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:Աշոտ Մանուկյանը եւս ձերբակալվեց:Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննության:Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է»: Tweet Դիտում՝ 3589