Հայաստանի ագրարային բնագավառում այս տարի նախատեսվող $120 մլն ներդրումներից արդեն իրականացվել է $50 մլն-ը, որոնք ուղղվել են ինտենսիվ այգիների հիմնմանը, վերամշակող ընկերությունների եւ անասնաբուծական տնտեսությունների ստեղծմանն ու զարգացմանը:Այս մասին նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ներկայացնելով 2016-2017 թթ. ոլորտում կատարված աշխատանքները, ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը: 07.07.2017 | 09:22 Ինդուստրիալ գյուղատնտեսության հետքերով Նախարարի խոսքով՝ գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում այս տարի տնտեսվարողներին տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիկա: 2018թ. նախատեսվող ծրագրերի թվում Իգնատի Առաքելյանն առանձնացրել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է տրամադրել կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկ՝ տարեկան մինչեւ 2% տոկոսադրույքով, մինչեւ 7 տարի մարման ժամկետով, կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը, որով գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն տարեկան 2% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով վարկեր, ինչպես նաեւ ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիրը, որով նախատեսվում է մինչեւ 10 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած այգետնկումներ իրականացնող տնտեսվարողներին պետության կողմից սուբսիդավորվող վարկի ապահովում՝ 5% տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, KfW բանկի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ուղղությամբ, որով նախատեսվում է այս ոլորտում իրականացնել պիլոտային ծրագիր: Ինչ վերաբերում է խաղողի մթերման ընթացքին, ապա նախարարը տեղեկացրել է, որ այս տարի այն անցնում է կազմակերպված կերպով: «Մթերման դիմաց կատարվող վճարումների հետ կապված խնդիրներ առայժմ չկան, դեռ կան նախկինում չվճարված գումարներ, խնդրի լուծումը մենք փորձում ենք տալ մեր հնարավորության սահմաններում»,- նշել է նա:Անդրադառնալով մսամթերքի շուկայում վերջերս արձանագրված թանկացումներին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ խոզի մսի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է միջազգային շուկայում թանկացման, իսկ ոչխարի մսի թանկացումը` արտահանումների ծավալների կրկնապատկմամբ: Նա վստահեցրել է, որ մսամթերքի թանկացման համար անհանգստանալու կարիք չկա, եւ շուկան աստիճանաբար կկարգավորվի: Tweet Դիտում՝ 2298