Կոնվերս Բանկի հովանավորությամբ՝ հոկտեմբերի 9-14-ը Հայաստանում «Արգենտինական տանգոյի շաբաթ» կանցկացվի: Այն հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումն է, որի կազմակերպիչն է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը:«25 տարվա ընթացքում հասել ենք կայուն համագործակցության եւ շոշափելի արդյունքների: Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- ասել են դեսպանատանը: «Սա Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակում բանկի աջակցությամբ իրականացվող հերթական միջոցառումն է, որի ընթացքում հոկտեմբերի 12-ին հայ երաժշտասեր հասարակությանը հնարավորություն կընձեռվի ունկնդրել արգենտինացի հայտնի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, ինչպես նաեւ վայելել տանգո՝ Խորխե Մենդոսայի եւ Սեսիլիա Մասսեի կատարմամբ:Երեւանցիներն արգենտինական տանգո դիտելու եւ վարպետության դասերին մասնակցելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 14-ին Հյուսիսային պողոտայում:Այս տարի «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ը համընկավ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին: Արգենտինական տանգոն Կոնվերս Բանկի եւ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նվերն է մայրաքաղաքին եւ երեւանցիներին»,- հայտնել են Կոնվերս Բանկում:Հիշեցնենք, որ ապրիլին Կոնվերս Բանկի աջակցությամբ էր կազմակերպվել նաեւ «Արգենտինական գինու շաբաթ»-ը: Tweet Դիտում՝ 2629