EY-ը տրանսֆերային գնագոյացման թեմայով անվճար սեմինար կանցկացնի
10.10.2017 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /


Միջոցառման ընթացքում կքննարկվեն Հարկային նոր օրենսգրքում տրանսֆերային գների որոշման կարգը, կառավարության կողմից մշակվող նախագծերը, ինչպես նաեւ գործնական խնդիրներ, օրինակներ եւ խորհուրդներ հետագա քայլերի վերաբերյալ:
Սեմինարի մասնակիցները, մասնավորապես, կստանան հետեւյալ հարցերի պատասխանները՝
- Ո՞ր ընկերություններին են վերաբերում փոփոխությունները,
- Նոր օրենսդրությամբ կարգավորվող գործարքները,
- Շուկայական գնի որոշում վերահսկվող գործարքների դեպքում,
- Օրենքի պահանջներին չհամապատասխանելու հնարավոր հետեւանքներն ու ռիսկերը,
- Օրենքի պահանջներին համապատասխանելու նպատակով անհրաժեշտ հետագա քայլերը:
«Սեմինարը հնարավորինս ինֆորմատիվ եւ գործնական դարձնելու նպատակով հրավիրել ենք նաեւ Հայաստանի հարկային ծառայության ներկայացուցիչների, որոնք առնչվում են տրանսֆերային գների հետ: Սա բացառիկ հնարավորություն է սեմինարի մասնակիցների համար՝ քննարկելու իրենց հետաքրքրող հարցերն ինչպես EY-ի՝ ԱՊՀ տարածաշրջանում այս ոլորտում մեծ փորձ ունեցող գործընկերների, այնպես էլ հարկային ծառայության եւ այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- նշել են EY-ում:
Ընկերությունում տեղեկացրել են, որ թեմայի վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում մասնակիցները կարող են նախապես ուղարկել դրանք՝ սեմինարին քննարկելու նպատակով:
Բացի այդ, ընկերությունը պատրաստ է ընդլայնել թեման եւ հաշվի առնել այլ թեմաների շուրջ մասնակիցների հետաքրքրություններն իր հետագա միջոցառումները կազմակերպելիս:
Միջոցառումը նախատեսված է գործադիր եւ ֆինանսական տնօրենների, գլխավոր հաշվապահների եւ հարկային մասնագետների համար:
Սեմինարն անվճար է, անցկացվելու է ռուսերենով: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` զանգահարելով 010 500 790 հեռախոսահամարով:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: