Երեւան, 12 հունիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Գագիկ Մինասյանն ու Խաչատուր Սուքիասյանն այսօր ողջունել են Ներսես Երիցյանի` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում նշանակումը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, խորհրդարանականները նշել են, որ նոր նախարարից ակնկալում են լուրջ բարեփոխումներ տնտեսությունում, քանի որ Ներսես Երիցյանը ՙառաջավոր բարեփսխիչ է՚: Մինչեւ նախարարի պաշտոնին նշանակվելը Ներսես Երիցյանը զբաղեցրել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի խորհրդականի պաշտոնը: Գագիկ Մինասյանը, ով գլխավորում է ֆինանսավարկային եւ բյաւջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովը, հայտարարել է, որ նոր նախարարն ունի անհրաժեշտ հնարավորությունները կյանքի կոչելու երկրորդ սերնդի տնտեսական բարեփոխումները: Պատգամավորը, մանավորապես, նշել է հայաստանյան արտադրողների ապրանքների մրցունակության աճի անհրաժեշտությունը, ՀՆԱ-ում ֆիքսված եկամտի չափաբաժնի աճը: “ՍԻԼ” կոնցեռնի պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանը Ներսես Երիցյանին անվանել է գործող կառավարության կազմում “միակ բարեփոխիչը”: Նա հույս է հայտնել, որ նոր նախարարը կօգտագործի Հայաստանի Կենտրոնական բակում իր աշխատանքի բազմամյա փորձը եւ ակտիվ աջակցություն կցուցաբերի արժեթղթերի հայաստանյան շուկայի կայացմանը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7678